ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Երիտասարդ ընտանիքներին հատկացվող բնակարանների հիպոթեքային վարկի տոկոսադրույքը կարող է նվազեցվել
13:00 15.09.2018

Երիտասարդ ընտանիքներին հատկացվող բնակարանների հիպոթեքային վարկի տոկոսադրույքը կարող է նվազեցվել

ՀՀ կառավարությունն առաջարկում է նվազեցնել և սուբսիդավորել երիտասարդ ընտանիքներին տրվող բնակարանների հիպոթեքային վարկերի տոկոսադրույքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարության հերթական նիստում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Երկրորդային շուկայից բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետովառավելագույնը 9.5 տոկոսովորից 2 տոկոսը կսուբսիդավորի պետությունըիսկ Հայաստանի Հանրապետության մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար պետությունը կսուբսիդավորի 4 տոկոսըիսկ առաջնային շուկայից  բնակարանի ձեռքբերման համար հիփոթեքային վարկը տրամադրվելու է առնվազն 10 տարի մարման ժամկետովառավելագույնը 7.5 տոկոսովորը չի սուբսիդավորվում»,- ասաց Ջանջուղազյանը:

Օրենքի նախագծով նախատեսվում է նաև բարձրացնել բնակարան ձեռք բերող զույգի տարիքային շեմը:

«Նախատեսվում է առավելագույն տարիքային շեմը բարձրացնելԶույգի գումարային տարիքը չպետք է գերազանցի 70-ը, որպեսզի կարողանա մասնակցել բնակարանի ձեռքբերման մրցույթին»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

13:00 15.09.2018

Ամենաշատ ընթերցվածները