ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրդեհ Արևիկ-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում
19:00 15.09.2018

Հրդեհ Արևիկ-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում

Սեպտեմբերի 15-ին, ժամը 15:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիկ-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 20 հրշեջ-փրկարար, թիվ N զորամասից 20 զինծառայող և վերոնշյալ գյուղերի բնակիչներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՀՀ ԱԻՆ

19:00 15.09.2018