ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Սեպտեմբերի 16-ին ադրբեջանական կողմը գնդակոծել է Կոթի գյուղը. կա վիրավոր
12:30 17.09.2018

Սեպտեմբերի 16-ին ադրբեջանական կողմը գնդակոծել է Կոթի գյուղը. կա վիրավոր

Սեպտեմբերի 16-ին ադրբեջանական կողմը խոշոր հրաձգային զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղը։ «Հետք»-ի հետ զրույցում Կոթի բնակավայրի վարչական ղեկավար Ֆելիքս Մելիքյանն ասաց, որ գիշերը` ժամը 24:00-ի սահմաններում, կրակոցներ են եղել, տեւել են շուրջ մեկ ժամ:

«Գնդակոծության հետեւանքով վիրավորվել է գյուղի բնակիչ 60-ամյա Սուրեն Սեփխանյանը։ Վիրավորումը եղել է սրունքի հատվածում, վիճակը նորմալ է։ Այս պահին գտնվում է Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում»,- հայտնեց Ֆ. Մելիքյանը։

Վարչական ղեկավարը նշեց, որ գնդակոծության հետեւանքով պատճառված նյութական վնասների մասին դեռ չի կարող որեւէ կոնկրետ տեղեկություն տրամադրել, քանի որ ամբողջությամբ ուսումնասիրված չէ։ Այս պահին Կոթի գյուղում խաղաղ է։

Երեկ կրակոցները են հնչել նաեւ Բաղանիս-Ոսկեպար գյուղերի ուղղությամբ։ «Հետքը» անդրադարձել էր, որ սեպտեմբերի 2-ից մինչեւ 11-ը, երեկոյան ժամերին ադրբեջանական կողմը խոշոր հրաձգային զենքերով գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս եւ Վազաշեն գյուղերը։

Աղբյուր՝ hetq.am

12:30 17.09.2018