ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

ՀՀ ԶՈՒ տեսչական խմբի կողմից Թուրքիայի տարածքում կանցկացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ
16:00 17.09.2018

ՀՀ ԶՈՒ տեսչական խմբի կողմից Թուրքիայի տարածքում կանցկացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ

Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈՒ) մասին պայմանագրի շրջանակներում սեպտեմբերի 17-ից 22-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեսչական խմբի կողմից Թուրքիայի Հանրապետության տարածքում կիրականացվեն հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

16:00 17.09.2018