ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի մրցակիցը հայտնի է
20:00 17.09.2018

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի մրցակիցը հայտնի է

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի հաջորդ մրցակիցը հայտնի է:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Punch Boxing պրոմոութերական ընկերությունից:  Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Գոռ Երիցյանը կմրցի Կոլումբիան ներկայացնող Ժոզե Լուիս Պրիետոյի հետ:

Հիշեցնենք, որ, նախնական պայմանավորվածության համաձայն, Երիցյանը պետք է մրցեր Ալեքսանդր Շարոնովի հետ, սակայն վերջին պահին պայմանագիրը չստորագրվեց:

Սեպտեմբերի 21-ին ռինգ դուրս կգա և WBC International Silver գոտու պաշտպանության համար կմենամարտի նաև Արամ Ավագյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

20:00 17.09.2018

Ամենաշատ ընթերցվածները