ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը նվազում է
15:00 18.09.2018

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը նվազում է

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 18-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 5-10 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի  18-19 -ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 18-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝  քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +14+16, ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +18+23,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +18+23,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +12+14, ցերեկը` +26+28,

Գեղարքունիքում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +18+23,

Լոռիում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +18+22,

Տավուշում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +22+26,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +18+23,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +13+15, ցերեկը` +28+30,

Արարատում՝ գիշերը`+13+16, ցերեկը` +29+31,

Արմավիրում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +29+31,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+9, ցերեկը` +18+23,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +29+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +13+16, ցերեկը` +27+30,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +6+11, ցերեկը` +20+24,

Արցախում՝ գիշերը` +10+15, ցերեկը՝ +24+27:

Աղբյուր՝ news.am

15:00 18.09.2018