ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կոթի գյուղում Ադրբեջանի զինուժի կրակոցներից բնակչի վնասվածք ստանալու փաստով քրգործ է հարուցվել
13:30 18.09.2018

Կոթի գյուղում Ադրբեջանի զինուժի կրակոցներից բնակչի վնասվածք ստանալու փաստով քրգործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ազգային ատելության շարժառիթով, Ադրբեջանի Հանրապետության մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից արձակված կրակոցների դեպքի առթիվ:

2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի կենտրոնական մասում աջ սրունքի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն բնակավայրի բնակիչ Ս.Սեփխանյանը:

Աղբյուր՝ news.am

13:30 18.09.2018

Ամենաշատ ընթերցվածները