ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսի Երկրագիտական թանգարանը համալրվել է նոր գույքով
16:00 19.09.2018

Գորիսի Երկրագիտական թանգարանը համալրվել է նոր գույքով

Գորիսի Երկրագիտական թանգարանը համալրվել է նոր գույքով․ ցուցափեղկեր, ձայնային սարքավորումներ, ցուցադրությունների մասին պատմությունները հավաքագրվել և թարգմանվել են մի քանի լեզուներով: 

Սյունիքի մարզի առաջին թանգարանը՝ հիմնադրված 1948թ․, Գորիսի Երկրագիտական թանգարանն է, որը տեղակայված է քաղաքի կենտրոնում՝ հրապարակի հարևանությամբ։ Թանգարանն ունի 5000-ից ավել ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են Բրոնզե դարից մեզ հասած Գորիսի հարուստ պատմությունը։ Թանգարանի գործունեության բարելավման, թանգարանի կառավարման, իրազեկության բարձրացման, այցելուների թվի մեծացման, ցուցադրությունների արդյունավետության բարձրացման նպատակով՝ համագործակցություն է ստեղծվել Սմիթսոնյան Ինսթիթյուշնի հետ և «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել նոր սարքավորումներ, ցուցափեղկեր, տպագրվել են տեղեկատվական նյութեր՝ թանգարանում ներկայացված ցուցանմուշների վերաբերյալ։ Ծրագրի շրջանակներում կլինեն նաև մի շարք վերապատրաստման դասընթացներ, այդ թվում՝ գիդերի։

16:00 19.09.2018

Ամենաշատ ընթերցվածները