ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածներ չկան
15:00 19.09.2018

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. տուժածներ չկան

Սեպտեմբերի 18-ին, ժամը 23:33-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Մեղրի հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 140-րդ կմ-ին «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Պ., ծնված 1987 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

Աղբյուր՝ mes.am

15:00 19.09.2018