ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Անկախության տոնին ընդառաջ մարզական միջոցառումները շարունակվում են
13:30 20.09.2018

Անկախության տոնին ընդառաջ մարզական միջոցառումները շարունակվում են

Անկախության տոնին նվիրված մարզական միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 19-ին, Մեղրիի և Ագարակի մարզադաշտերում անցկացվեց բազմաբնույթ մարզական միջոցառումներ: Այն ազդարարավեց ՀՀ օրհներգով, ապա մարզասերներին համայնքի ղեկավարի ողջույնի խոսքը հղեց Մեղրիի համայնքապետարանի սպորտի և երիտասարդության գծով մասնագետ Ս. Սարգսյանը՝ ներկաներին շնորհավորելով անկախության տոնի առթիվ:
Դպրոցականներն իրենց ուժերը և ֆիզիկական պատրաստվածությունը ցուցադրեցին բազկամարտում, ծանրամարտում, վազքում (1000 մ), իսկ ամենավերջում՝ մինի ֆուտբոլով եզրափակվեց միջոցառումը: Մարզական հաղթանկաներ գրանցածները կխրախուսվեն Սպորտի և երիտասարդության նախարարության հավաստագրերով:

13:30 20.09.2018