ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կայացավ հանրային քննարկում «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի Գեղանուշի պոչամբարի վերաբերյալ
19:00 20.09.2018

Կայացավ հանրային քննարկում «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի Գեղանուշի պոչամբարի վերաբերյալ

2018-ի սեպտեմբերի 18-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով նախնական փորձաքննության գործընթացի շրջանակներում կայացավ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի Գեղանուշի պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու աշխատանքների իրականացման վերաբերյալ նախնական գնահատման փուլի հանրային քննարկումը (առաջին հանրային քննարկում):

Ծրագրի նպատակն է ամրացնել պոչամբարի հիդրոտեխնիկական կառույցները և բարձրացնել դրանց սեյսմակայունությունը, նորացնել ռեսուրսը սպառած ենթակառուցվածքները:

Պոչամբարի՝ գործող աշխատանքային նախագծով սահմանված ծավալը մնալու է անփոփոխ:

Հանրային քննարկումը վարեց Կապանի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետի պաշտոնակատար Ավետիք Համբարձումյանը:

Նախնական գնահատման հայտը ներկայացրեց և ներկաների հարցերին պատասխանեց «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի հասարակայնության հետ կապերի եւ սոցիալական քաղաքականության գծով տեղակալ Վահրամ Ավագյանը։

Քննարկմանը ներկա էին նաև իրականացվելիք աշխատանքները կատարող «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի մասնագետները, ովքեր նույնպես պատասխանեցին ներկաների հարցերին։

Հանրային քննարկումը վարող Ավետիք Համբարձումյանը հանդիպումը եզրափակեց դրական կարծիքով և ընկերությանը՝ պոչամբարի անվտանգությունն ու հուսալիությունը բարձրացնելու գործում հաջողություն մաղթեց։

Կապանի համայնքապետարան

19:00 20.09.2018

Ամենաշատ ընթերցվածները