ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պարապմունքներ Կապանի լեռնափրկարարական ջոկատում՝ «Վթար հանքում» եւ «Թունավորում» թեմաներով
15:00 21.09.2018

Պարապմունքներ Կապանի լեռնափրկարարական ջոկատում՝ «Վթար հանքում» եւ «Թունավորում» թեմաներով

Օրերս ՀՀ ԱԻՆ «Հատուկ լեռնափրկարար ծառայություն» ՓԲԸ Կապանի լեռնափրկարարական ջոկատում անցկացվեցին պլանային պարապմունքներ՝ «Վթար հանքում» եւ «Թունավորում» թեմաներով:

Վարժանքի   նպատակն   էր` կատարելագործել ջոկերի շնչադիմակավոր-լեռնափրկարարների  գործնական ունակությունները փրկարարական աշխատանքների եւ վթարների հետեւանքների  վերացման ժամանակ, 

նպաստել լեռնափրկարարական  աշխատանքների ժամանակ հերթապահ ջոկի ուժերի եւ միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը,

ստուգել ներգրավված ջոկերի պատրաստվածությունը` իրենց առջեւ դրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Պարապմունքն անցկացվեց  երկու փուլով՝  փլուզում եւ թունավորում: Սցենարի համաձայն՝ ահազանգ էր ստացվել, որ Շահումյանի անվան հանքի 775 հորիզոնի թիվ 17 երակում տեղի էր ունեցել հանքի առաստաղի մասնակի փլուզում, որի հետեւանքով տուժել էր հանքի աշխատակիցը: Շնչառական “Drager” սարքով պաշտպանված եւ նույն մակնիշի գազաանալիզատորի օգնությամբ հրամանատարը ստուգեց տեղանքի մթնոլորտը, ապա ջոկին հրահանգեց մոտենալ տուժածին: Լեռնափրկարարները պնեւմոսարքի միջոցով կտրեցին մետաղական կառուցվածքները եւ փլատակներից դուրս բերեցին տուժածին՝ անշարժացնելով վնասված վերջույթն ու նրան տեղափոխելով պատգարակի վրա:

Ըստ երկրորդ փուլի սցենարի՝ ահազանգ էր ստացվել, որ նույն տեղանքում հայտնաբերվել է հանքի աշխատակից՝ թունավորման ախտանշաներով: Պայմանական վթարի վայր հասնելուն պես լեռնափրկարար-շնչադիմակավորները տուժածին հագցրեցին շնչառական սարքավորումը, չափեցին սրտի զարկը, ստուգեցին ընդհանուր վիճակը, այնուհետեւ, պատգարակի վրա բերելով կողքի անվտանգ դիրքի,  տեղափոխեցին  շտապօգնության մեքենա: Կոմբինատի բժշկական ծառայության ուղեկցությամբ տուժածին տեղափոխեցին Կապանի բժշկական կենտրոն:

Պարապմունքների ավարտին մասնակիցներն ամփոփեցին կատարած աշխատանքի արդյունքները՝ նշելով ճիշտ իրականացված գործողությունները, բացթողումներն ու նախանշելով թերությունների վերացման ուղիները:

Աղբյուր՝ news.am

15:00 21.09.2018

Ամենաշատ ընթերցվածները