ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Օգտատերերը հայտնել են Facebook-ի աշխատանքում խափանումների մասին
16:00 22.09.2018

Օգտատերերը հայտնել են Facebook-ի աշխատանքում խափանումների մասին

Facebook-ի օգտատերերը կրկին հայտնել են սոցցանցի աշխատանքում խափանումների մասին: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով Down Detector պարտալը, որը հետևում է հայտնի ինտերնետային ռեսուրսներում խափանումներին:

Օգտատերերի բողոքների մեծ մասն առընչվում է սերվերին միանալու, անձնական էջերը բացելու և հաղորդագրություններ ուղարկելու գործառույթներին:

Պորտալի տվյալներով՝ Facebook-ի աշխատանքում խափանումների մասին առավել շատ բողոքներ են ստացվել ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Հունգարիայից, Իտալիայից, Չեխիայից, Լեհաստանից և մի շարք այլ պետություններից: Առհասարակ՝ խափանումները տեղի են ունեցել գրեթե ամբողջ աշխարհում:

Աղբյուր՝ tert.am

16:00 22.09.2018