ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
12:00 21.09.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Սեպտեմբերի 20-21-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Դավիթ Մալյան փողոցում գտնվող Ավանի գերեզմանատան մոտակայքում այրվել է
մոտ 8000 քմ բուսածածկույթ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի քաղաքային աղբանոցի մոտակայքում այրվել է մոտ 6 հա, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասի վերջնամասում՝ մոտ 1 հա, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասի վերջնամասում՝ մոտ 500 քմ, Արարատի մարզի Լուսաշող գյուղի մոտակայքում գտնվող դաշտում` մոտ 5 հա խոտածածկույթ և թփուտներ, Երևան-Երասխ ավտոճանապարհի 32-րդ կմ-ի աջակողմյան հատվածում գտնվող դաշտերում` մոտ 1000 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 1-ին կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 7000 քմ, Տավուշի մարզի Վերին Ծաղկավան բնակավայրում՝ մոտ 2000 հակ պահեստավորած անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

12:00 21.09.2018

Ամենաշատ ընթերցվածները