ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Մոտ ապագայում լսելու ենք Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը»․ Արմեն Պետրոսյան
18:43 31.03.2024

«Մոտ ապագայում լսելու ենք Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը»․ Արմեն Պետրոսյան

«Շատ մոտ ապագայում մենք, իհարկե, լսելու ենք Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը»,- Արմեն Պետրոսյանը հույս ունի՝ Արցախի երիտասարդներին միանալու են ՀՀ-ի տարբեր մարզերի երիտասարդները։

«Պայքարի պատրաստակամություն տեսնում ենք, բայց հարկավոր է առաջնորդ, հարկավոր է գաղափար, որի շուրջ կհամախմբվի երիտասարդությունը։ Երիտասարդը կարող է բնակեցնի, ընտանիք կազմել, սերունդ տա»,- մեզ հետ զրույցում նշեց «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիրը։

Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մարտի 30-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տրվեց «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը։ Ներկա էին տասնյակ արցախահայեր, սյունեցիներ։

Աղբյուրը՝ PARA TV

18:43 31.03.2024

Ամենաշատ ընթերցվածները