ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Իմ խոսքից ՔՊ-ի հետ միասին հիստերիայի մեջ են ընկել նաև Ադրբեջանում». Գերասիմ Վարդանյան
11:25 01.04.2024

«Իմ խոսքից ՔՊ-ի հետ միասին հիստերիայի մեջ են ընկել նաև Ադրբեջանում». Գերասիմ Վարդանյան

Ադրբեջանական որոշ տելեգրամյան ալիքներ, իմ խոսքից մի հատված տարածելով, ու միևնույն ժամանակ իրենց հետևորդների միջոցով սպառնալիքներ տարածելով իմ ու իմ կուսակցության հասցեին, մեզ ներկայացնում են որպես ռևանշիստներ ու Եռաբլուրում պառկեցնելու կոչերով սպառնում մեզ։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է

«Հատկանշական է, որ մեզ ռևանշիստներ են համարում, ու Արցախի մասին մեր տեսակետներից նույնանման հիստերիայի մեջ են ընկնում թուրքերը և այսօր Հայաստանը կառավարող նրանց գործընկերները: 

Լիահույս եմ, որ մի օր մեր ժողովուրդը լիարժեք ու անհրաժեշտ մասշտաբով կհասկանա, թե ինչն է միավորում այդ երկուսին, և համապատասխան գնահատականը ունենալով ՝ համազգային պոռթկումով երկուսին էլ կսրբի մեր կյանքից ու կենցաղից:

Հ. Գ. Այո’, Արցախը հայ ժողովրդի ինքնասիրությունն է, և պայքարը լինելու է այնքան, մինչև որ հաղթանակ լինի»:

11:25 01.04.2024

Ամենաշատ ընթերցվածները