ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Փաշինյանը տալու է այնքան հող, որքան պետք լինի իր աթոռը պահելու համար»․ Աննա Մկրտչյան
13:56 20.03.2024

«Փաշինյանը տալու է այնքան հող, որքան պետք լինի իր աթոռը պահելու համար»․ Աննա Մկրտչյան

«Պետք չէ սին հույսեր տածել, որ Նիկոլ Փաշինյանը չի հանձնելու։ Նիկոլ Փաշինյանը տալու է այնքան հող ու հայրենիք, որքան պետք լինի իր աթոռը պահելու համար»,-ԱԺում լրագրողների հետ ճեպազրույցին այսօր ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Նրա համար հայրենիքի գաղափար գոյություն չունի, եթե մենք լսել ենք, որ էն սարը ձյունոտ ա ու մեզ պետք չի, գուցե մի օր էլ լսենք, որ Սևանը «ծաղկածա» ու մեզ պետք չի։ Պետք է ժամանակ չտալ Նիկոլ Փաշինյանին, ամեն օր մի քայլ անել, որը պետք է բերի նրա հեռացմանը։ Եթե հարցնեք՝ ե՞րբ է այդ հեռացումը լինելու, ես էլ այդ հարցը ունեմ, վայրկյան առաջ ուզում եմ, որ այդ հարցը լուծվի»,- նշեց Աննա Մկրտչյանը

Փոխանցում է Yerkir.am-ը

13:56 20.03.2024

Ամենաշատ ընթերցվածները