ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Հոմսում սիրիական ավիաբազան հրթիռակոծվել է
14:35 09.04.2018

Հոմսում սիրիական ավիաբազան հրթիռակոծվել է

Սիրիական Հոմս նահանգում գտնվող «Տ-4» ավիաբազան ենթարկվել է հրթիռակոծման, ինչի տեսագրությունն արդեն հայտնվել է համացանցում: 

Ինչպես նշում է ria.ru-ն սիրիական ՍԱՆԱ ազգային լրատվական գործակալությանը հղումով՝ ավիաբազայի ուղղությամբ արձակվել է միանգամից մի քանի հրթիռ:

«Չի բացառվում, որ սա Միացյալ Նահանգների ագրեսիան է»,- եզրակացրել է գործակալությունը, փոխանցում է Tert.am-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ սիրիական բանակի հակաօդային պաշտպանությունը պատասխան կրակ է բացել հրթիռների ուղղությամբ ու դրանք ամբողջովին ոչնչացրել: Պենտագոնն իր հերթին հայտնել է, որ որևէ առնչություն չունի հարձակման հետ:

«Ալ Մայադին» հեռուստաալիքի տվյալներով հրթիռները եկել են Միջերկրական ծովի կողմից՝ անցնելով  Լիբանանի տարածքի վրայով:

Նշվում է նաև, որ զոհերի ու տուժածների մասին ստույգ տեղեկություններ չկան: Որոշ աղբյուրների փոխանցմամբ մարդկային կորուստներ կամ վիրավորներ չկան, մինչդեռ ՍԱՆԱ-ն հայտնում է, որ կան:

Լուսանկարը՝ Sputnik.by-ի

14:35 09.04.2018

Ամենաշատ ընթերցվածները