ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Արցախը համայն հայությանն է․ արցախցին մի օր վերադառնալու է»․ Դավիթ Գալստյան
18:31 31.03.2024

«Արցախը համայն հայությանն է․ արցախցին մի օր վերադառնալու է»․ Դավիթ Գալստյան

«Բոլորը խոսում են ժողովրդի անունից՝ չունենալով ժողովրդի կարծիքը իրենց ձեռքի տակ։ Սա հնարավորություն է, որ հենց ժողովուրդն արտահայտվի․ ի՞նչ է ուզում, անվտանգության ի՞նչ բաղադրիչներ են պետք, որ վերադառնան Արցախ»․- իր խոսքում ընդգծեց Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության պատգամավոր,  «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ համահիմնադիր Դավթի Գալստյանը։

Պատգամավորը նշեց՝ այս ամենն ամփոփելով՝ կունենան ընդհանուր պատկեր, կսկսեն ծրագիր մշակել ու ներկայացնել աշխահին, թե արցախցիներն ի՞նչ պայմաններում կվերադառնան հայրենի Արցախ։

Եզրափակում է՝ Արցախը համայն հայությանն է․ արցախցին մի օր վերադառնալու է։

30-ին Սյունիքի մարզկենտրոն Կապանում տրվեց «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկը։ Ներկա էին տասնյակ արցախահայեր, սյունեցիներ։

Փոխանցում է PARA TV-ին

18:31 31.03.2024

Ամենաշատ ընթերցվածները