ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

«Լևոնաթուրքականությունը միշտ քարոզել է, որ Արցախի հարցը ռուսներն են «գցել մեր ջեբը»». Էդգար Էլբակյան
18:12 28.03.2024

«Լևոնաթուրքականությունը միշտ քարոզել է, որ Արցախի հարցը ռուսներն են «գցել մեր ջեբը»». Էդգար Էլբակյան

ՀՀ դե-ֆակտո իշխանությունների պարագլուխն այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը խթանում է Հայաստանում Արցախի վտարանդի կառավարության գործունեությունը, իսկ անձամբ ինքը հայտարարում է, որ ոչ մի վտարանդի կառավարություն էլ չկա, և Արցախի էջը փակված է (բառացի հայտարարությունը տե՛ս այստեղ)։ Այս մասին գրում է քաղաքագետ Էդգար Էլբակյանը։

Մի կողմ թողնելով առաջին պնդման փաստական իսկությունը, թե արդյոք Ռուսաստանն աջակցում է Արցախի կառավարության պահպանմանը՝ արձանագրենք, որ ՀՀ դե-ֆակտո պարագլուխն ասում է, որ կա առնվազն մի օտար երկիր, որ շահագրգռված է Արցախի հարցում հայանպաստ մոտեցմամբ, և կա ինքը, որ դեմ է դրան։ Հարց է ծագում, թե էլ ինչ հայկական կառավարության և հայկական ղեկավարության մասին է խոսքը, որը դեմ է Արցախին։

Պատասխանը պարզ է։ Լևոնաթուրքականությունը միշտ էլ քարոզել է, որ Արցախի հարցը մեր հարցը չէ, որ ռուսներն են դա «գցել մեր ջեբը», որ կառավարելի պահեն մեզ էլ, Ադրբեջանին էլ։

Պոռնիկնե՞ր կան, չէ՞, որ ցանկանում են ընտանիք և երեխա ունեցող տղամարդուն խլել և իրենցով անել, ուստի՝ սկսում են այդ տղամարդուն համոզել, որ իրականում երեխան իրենից չէ, որ այդ տղամարդու կինը երեխային ուրիշից է ունեցել և հիմա օգտագործում է՝ զուտ այդ տղամարդուն կողքը պահելու համար։

1998 թ․-ից հետո արմատախիլ չարված պոռնկական որջերի ու պոռնկաբարո քարոզչության պտուղներն «ենք վայելում» ներկայում, քանզի բացարձակ իմաստով ներկա չկա, ներկան կերտվել է անցյալում, և ապագա էլ չկա, ապագան կերտվում է հենց այս պահին։

 

18:12 28.03.2024

Ամենաշատ ընթերցվածները