ԱՎԵԼԻՆ

Առողջապահություն

«Առողջապահության նախարարություն՝ ՍՏՈՊ. հիմա էլ նախարարության թիրախը Դատաբժշկական գիտագործական կենտրոնն է». Ծաղիկ Վարդանյան
15:18 22.03.2024

«Առողջապահության նախարարություն՝ ՍՏՈՊ. հիմա էլ նախարարության թիրախը Դատաբժշկական գիտագործական կենտրոնն է». Ծաղիկ Վարդանյան

Առողջապահության հարցերով փորձագետ Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կրկին փաստում եմ, որ ՀՀ առողջապահության նախարարությունը տենդագին գործում է հանուն մի խումբ մարդկանց անձնական շահերի («Առողջության իրավունք»ԻՀԿ-ն այդ արատավոր երևույթին ոչ վաղ անցյալում բազմիցս անդրադարձել է):

Ըստ «Առողջության Իրավունք» ԻՀԿ-ի հավաստի աղբյուրների հիմա էլ առոջապահության նախարարության թիրախը Դատաբժշկական գիտագործական կենտրոնն է:

Մեր աղբյուրները հայտնում են, որ առողջապահության ոլորտի կառավարիչները օգտվելով ստեղծված իրավիճակից (սույն կենտրոնի տնօրենը ՝ Մհեր Բիշարյանը, այս պահին անցնում է քրեական գործով) փորձում են հերթական ավերիչ, ոչնչացնող գործողություններ իրականացնել կայացած նեղ մասնագիտական կառույցում՝ միաժամանակ նաև վաղուց երազած «ձկների» որս անեն իրենց համար մինչ օրս ոչ հասանելի դատաբժշկական ոլորտում:

Այսպիսով, գայթակղված «նոր բարձունքներ» գրավելու անհագ ցանկությամբ, առողջապահության նախարարության կառավաիչները որոշել են իրենք անձամբ փախեն իր կանոնադրությամբ և ոլորտը կարգավորող իրավական ակտերով գործող ՊՈԱԿ-ի հաստիքացուցակը, ներմուծեն նոր, ոլորտից հեռու աշխատակից, որը ամենայն հավանականությամբ «ապագա» տնօրենն է լինելու:

Մի խոսքով, անցել են դատաբժշկական ՊՈԱԿ-ի ուղղակի ղեկավարմանը, ասել կուզեմ՝ գրոհել են այս խիստ նեղ մասնագիտական կառույցի վրա՝ քարը քարին չթողնելու հեռանկարով:

Իսկ ընկեր կառավարիչներ, ՀՀ ԱՆ կանոնադրությամբ ե՞ք առաջնորդվում ներխուժելով առանձին իրավաբանական անձին վերապահված գործառույթների մեջ, որ՞ն է նպատակը՝ ձեզ «հարմար» կադրերի տեղավորումը, ո՞ր իրավական նորմով եք առաջնորդվում նման իմպերատիվ, ավելի շուտ կամայական գործառույթներ իրականացնելիս:

Երբ 2021թ.-ին նույն այս կառավարիչների խումբը ՊԱԳ-ի պետին (այդ ժամանակահատվածում ես եմ զբաղեցրել այդ պաշտոնը) նույն անթաքույց ինքնավստահությամբ և անպատժելիության անսահման զգացողությամբ «պարտադրում» էին բժշկական կազմակերպություններին պետական պատվերի իրենց կողմից արած վերաբաշխումը (շուրջ երեք մլրդ.-ի ) վերցնել իր վրա, ես նրանց քայլերը արդյունքում վերագրեցի անփորձության, բարձր պաշտոնից գինարբուքի մեջ լինելուն:

Սակայն հիմա հասկանում եմ, որ այն գործելաոճ է և նպատակը առողջապահության ոլորտում բոլոր կայացած կառույցների, կադրերի տոտալ ոչնչացումն է՝ հանուն սեփական ամբիցիաների:

Այնուամենայնիվ, ես կցանկանայի, որ առողջապահության նախարարությունը հերքեր այս տեղեկատվությունը և գոնե այս անգամ դրսևորվեր որպես հեռատես կառավարիչ:

ՀՀ կառավարություն, ՀՀ գլխավոր դատախազություն, Հհ Ազգային Անվտանգություն կանխեք այս ավերչ, անօրինական գործընթացը:

15:18 22.03.2024

Ամենաշատ ընթերցվածները