ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Հայրենակիցների հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները»․ Մհեր Մելքոնյան
21:39 23.03.2024

«Հայրենակիցների հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները»․ Մհեր Մելքոնյան

«Այսօր ՀՅԴ «Շիրակ» Մարզային կոմիտեի գրասենյակում անցկացրել եմ քաղաքացիների հերթական ընդունելությունը։

Ընդունելության ընթացքում ծանոթացել եմ մեր հայրենակիցների խնդիրներին, լսել բողոքներն ու առաջարկությունները, պատասխանել հուզող հարցերին։

Մեր հայրենակիցների հարցերը բազմաբնույթ են․ մասնավորոպես վերաբերվում էին սոցիալական, ֆինանսական,անվտանգային ոլորտներին:

Հայրենակիցների հետ քննարկել ենք երկրում ստեղծված ճգնաժամը և այն հաղթահարելու ուղիները»։

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյան

21:39 23.03.2024

Ամենաշատ ընթերցվածները