ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Իրանի նախագահը խստորեն դատապարտել է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը
15:35 23.03.2024

Իրանի նախագահը խստորեն դատապարտել է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում դատապարտել է «Crocus City Hall»-ում տեղի ունեցած ահաբեկչությունը, հաղորդում է Իրանի նախագահի գրասենյակը։

«Ուղերձում Իրանի նախագահը ցավակցություն է հայտնել Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով անմեղ քաղաքացիների մահվան կապակցությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Ռաիսին, ինչպես նշվում է, խստորեն դատապարտել է այս ահաբեկչությունը և բարձր է գնահատել Ռուսաստանի իշխանությունների ջանքերը՝ ապահովելու Ռուսաստանի քաղաքացիների անվտանգությունը։

Աղբյուրը՝ ABC MEDIA

15:35 23.03.2024

Ամենաշատ ընթերցվածները