ԱՎԵԼԻՆ

Թուրքիա

Թուրքիայում հարձակվել են մոլիբդեն տեխափոխող հայկական բեռնատարի վրա
19:00 21.09.2018

Թուրքիայում հարձակվել են մոլիբդեն տեխափոխող հայկական բեռնատարի վրա

Թուրքիայի Քոջաելի նահանգում ավազակախմբի կողմից հարձակման է ենթարկվել 20 տոննա մոլիբդեն տեխափոխող հայկական բեռնատար մեքենա:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, հայտնի է, որ բեռնատար մեքենան Հայաստանից ուղևորվում էր դեպի Նիդերլանդներ:

Դիլովա շրջանում ավազակախմբի 5 անդամ ոստիկանական համազգեստ հագած կանգնեցրել են բեռնատար մեքենան և ներկայանալով որպես ոստիկաններ վարորդին հրահանգել են իջնել մեքենայից: Այնուհետև կապկպելով վարորդին՝ ավազակախմբի անդամները թալանել են մեքենան:

Որոշ ժամանակ անց անցորդները հայտնաբերել են կապկպված վարորդին և հայտնել ոստիկանությանը: Ոստիկաններին հաջողվել է բռնել ավազակախմբի յոթ անդամներից հինգին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ավազակախմբի մեջ եղել են Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիներ: Ոստիկանների հաջողվել է հայտնաբերել գողոնը:

Աղբյուրը՝ Panorama.am

19:00 21.09.2018

Ամենաշատ ընթերցվածները