ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ծանրամարտիկները վերադարձել են փայլուն հաղթանակով․ Առուշ Առուշանյանն առաջինն է շնորհավորել պատանիներին
12:00 25.09.2018

Ծանրամարտիկները վերադարձել են փայլուն հաղթանակով․ Առուշ Առուշանյանն առաջինն է շնորհավորել պատանիներին

ՀՀ Անկախության 27-րդ տարեդարձին նվիրված պատանիների Սյունիքի մարզի ծանրամարտի առաջնությանը մասնակցած գորիսեցի 4 ծանրամարտիկներից երեքը՝ Արտյոմ Բաբայան, Նարեկ Առաքելյան, Տիգրան Լևոնյան, տարբեր քաշային կարգերում զբաղեցրել են առաջին տեղը, իսկ Գոռ Գրիգորյանը՝ երկրորդ տեղը։

Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի սաներին և մարզիչ Սերյոժա Միրզոյանին շնորհավորել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Համայնքի ղեկավարը նշել է, որ Գորիսում սպորտի զարգացման ուղղությամբ ներդրումները շարունակվելու են և անակնկալ է մատուցել հաղթանակած պատանիներին՝ ընդգծելով, որ Գորիսի թիվ 2 ՆՈՒՀ-ի տարածքում գտնվող նախկին սպորտային դահլիճը կրկին վերաբացվում է և այսուհետ ծանրամարտիկները այդ դահլիճում են պարապմունքներն անցկացնելու։

Համայնքի ղեկավարը նաև ավելացրել է, որ բարերարներ Հովիկ Ճաղարյանի և Հեղինե Առուշանյանի ֆինանսական օժանդակությամբ դահլիճի համար մարզական նոր գույք է ձեռք բերվում, պատանիները ծանրամարտի Հայաստանի առաջնությանը մեկնելուց առաջ, պարապմունքներն անցկացնելու առավել լավ հնարավորություններ և պայմաններ կունենան։ Համայնքի ղեկավարը, ընդգծելով ըմբշամարտի դահլիճի հիմնանորոգման և դրա արդյունքում արձանագրվող հաջողությունների օրինակը, հավելել է, որ շենքային պայմանների բարելավման և տեխնիկական վերազինման արդյունքում, առավել մեծ հաջողություններ է ակնկալում նաև ծանրամարտիկներից։

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

12:00 25.09.2018

Ամենաշատ ընթերցվածները