ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգության
11:00 15.10.2018

Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգության

Նախօրեին Թբիլիսում տեղի է ունեցել «Պահպանենք Թբիլիսիի հայկական պատմական և մշակութային ժառանգությունը»  կարգախոսով բողոքի ակցիա։ «Վրաստանի հայ համայնքի» կայքից տեղեկանում ենք, որ կիրակնօրյա պատարագից հետո մի քանի տասնյակ ծխականներ քահանաների ղեկավարությամբ ուղղվել են դեպի Շամխորեցոց վանք։ Քահանաները աղոթք են կարդացել, ծխականները մոմ վառել և գնացել։

««Ցույցին» մասնակցել են ընդամենը «Վրաստանի Հայ Համայնքի» ներկայացուցիչները։ Մնացած բոլոր կազմակերպությունները ձեռնպահ մնացին միջոցառմանը մասնակցելուց։ Ներկա չէին նաև հայկական ազգանուն ունեցող Վրաստանի Խորհրդարանի պատգամավորները, չկային նաև վրաց հասարակության ներկայացուցիչներ։

Ցանկանում ենք հուսալ, որ այնպես, ինչպես անցկացվեց այս «բողոքի ցույցը» այն բանի հետևանքն էր, որ որևէ նախապատրաստական աշխանտանքներ, ցույցի կազմակերպման շուրջ որևէ խորհրդակցություն չէր անցկացվել, և հայ հասարակության ներկայացուցիչները տեղեկացել են ցույցի անցկացման մասին ընդամենը երկու օր առաջ՝ սոցիալական ցանցերի միջոցով»,- նշված է կայքում։

Թբիլիսիի 19-րդ դարի հայկական Շամխորեցոց կամ Կարմիր Ավետարան, Սբ. Աստվածածին եկեղեցին համարվում է Թբիլիսիի 6 այսպես կոչված «վիճելի» եկեղեցիներից մեկը:

Աղբյուրը՝ Panorama.am

11:00 15.10.2018

Ամենաշատ ընթերցվածները