ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Շախտյորում» առաջին գոլը խփած Գեղամ Հարությունյան. Հաղթեցինք կենտրոնացվածության ու բնավորության շնորհիվ
17:00 09.11.2018

«Շախտյորում» առաջին գոլը խփած Գեղամ Հարությունյան. Հաղթեցինք կենտրոնացվածության ու բնավորության շնորհիվ

Կարագանդայի «Շախտյորի» հարձակվող Գեղամ Հարությունյանը մեկնաբանել է Ղազախստանի առաջնության 32-րդ տուրում «Տոբոլի» նկատմամբ հաղթանակը 2:1 հաշվով: Հանդիպման հաշիվը 37-րդ րոպեին բացել է Հարությունյանը, որն առաջին գոլն էր խփել Ղազախստանի առաջնությունում:

«Գիտեինք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում ծանր խաղադաշտում: Խաղացինք լավ ու կազմակերպված ֆուտբոլ ցուցադրող թիմի դեմ: Մեր թիմը ցուցադրեց առավելագույն կենտրոնացվածություն ու բնավորություն, ինչի շնորհիվ հասավ հաղթանակի: Ամեն ինչ կանենք, որպեսզի 3 միավոր վաստակենք նաեւ «Կայրաթի» դեմ խաղում»,- Գեղամ Հարությունյանի խոսքը մեջբերում է Կարագանդայի «Շախտյորի» կայքը:

Հիշեցնենք, որ 28-ամյա հարձակվողը «Շախտյորում» հանդես է գալիս վարձակալությամբ, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Գանձասար-Կապանին»:

Աղբյուր՝ sport.news.am

17:00 09.11.2018

Ամենաշատ ընթերցվածները