ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կրկին չգնահատված անցյալ
19:00 13.11.2018

Կրկին չգնահատված անցյալ

Դեկտեմբերյան ընտրությունների մեկնարկը դեռ տրված չէ, բայց ակնհայտ է, որ լրատվական դաշտն արդեն մեկ ուսով հպված է գետնին ուժերի նախընտրական գործողությունների պատճառով: Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) հայտարարել է իր մասնակցության մասին և հավակնում է հիմնական ընդդիմության տեղը գրավել: Մենք զերծ կմնանք գնահատականներից և կանդրադառնանք սկզբունքային հարցի, այն է՝ ինչու՞ այդպես էլ գնահատական չտրվեց այս կուսակցության ղեկավարման տարիներին: Տեսեք, ՀՀԿ-ն երկրում ստեղծված իրավիճակը բացատրում է շատ պարզ կերպով: «Կուսակցության թույլ տված սխալների մեծ մասը բնորոշ է որևէ ուժի, որը հինգ տարուց ավելի իշխանության է եղել», - նշեց Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի հայտարարության շրջանակում։

Ոնց հասկանում եք, ՀՀԿ-ն այլ այիբներ չունի: Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, հեռացնելով Սերժ Սարգսյանին, այդպես էլ չմատնանշեց և չորակավորեց ՀՀԿ անդամների վերջին տարիների ապրելակերպը և գործելաոճը: Մենք այդպես էլ չհասկացանք՝ ովքեր էին ՀՀԿ «վատ տղաները և աղջիկները», ում պատճառով երկրում հասունացավ հեղափոխություն: Իսկ եթե ոչ բոլորն էին վատը, ապա ովքե՞ր են դրական պերսոնաժները, մենք՝ հասարակությունս, իհարկե Նիկոլ Փաշինյանի օգնությամբ ո՞ւմ պետք է ընդունենք գրկաբաց՝ հավատալով այն թեզին, թե իրենք իսկապես պետականամետ էին, ուղղակի ձեռքները ճար չկար:

Միայն մի բան է լավ. իրար վրա ցեխ են շպրտելու, և մեծ հավանականությամբ բանավեճեր կլինեն հեռուստատեսությամբ, որտեղ կրկին ստիպված ենք լինելու կողմնորոշվել խոստումներով, այլ ոչ թե արված ու չարված գործերով: Դե, նորերը չեն հասցրել բան ցույց տալ, իսկ հների թույլ տված սխալները «բնորոշ են երկար կառավարած ուժերին»:

«Զանգեզուր պրես»

19:00 13.11.2018

Ամենաշատ ընթերցվածները