ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված
21:00 24.11.2018

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված

Նոյեմբերի 24-ին, ժամը 09:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, տուժածներ չկան. ջրանցքի մեջ ընկած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի  Երևան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ին բախվել են «ԿամԱԶ-5511» մակնիշի (վարորդը՝ Մ. Գ.) և «Opel Zafira» մակնիշի (վարորդը՝ Ռ. Ա.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճանապարհամերձ ջրատարում:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

ՀՀ ԱԻՆ

21:00 24.11.2018

Ամենաշատ ընթերցվածները