ԱՎԵԼԻՆ

Եղանակ

Եղանակը Հայաստանում. 4 մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, մերկասառույց
15:00 27.12.2018

Եղանակը Հայաստանում. 4 մարզերում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, մերկասառույց

Դեկտեմբերի 27-ին Շիրակում, Լոռիում, Արագածոտնի եւ Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:

Հայաստանում դեկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային եւ նախալեռնային շրջաններում սպասվում է ձյուն, 27-28-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ 

Քամին՝ հյուսիս-արեւելյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով:

«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երեւանում դեկտեմբերի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +1+3, իսկ վաղը ցերեկը՝ +5+7 տաքություն։

Եղանակը մարզերում՝

Շիրակի մարզ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+2,

Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +2+4,

Գեղարքունիքի մարզ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+2,

Լոռու մարզ՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+3,

Տավուշի մարզ՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +3+7,

Արագածոտնի լեռներ՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+2,

Արագածոտնի նախալեռներ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +3+5,

Արարատի մարզ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+7,

Արմավիրի մարզ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+7,

Վայոց ձորի լեռներ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ -2+2,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +4+7,

Սյունիքի դաշտավայր՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +10+14,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝  0+5, ցերեկը՝ +7+10,

Արցախ՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +10+13։

Աղբյուրը՝NEWS.am

15:00 27.12.2018

Ամենաշատ ընթերցվածները