ԱՎԵԼԻՆ

Ռազմական

Հայաստանում ծրագրում են ներդնել պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության՝ միմյանց փոխլրացնող համակարգեր
18:00 29.01.2019

Հայաստանում ծրագրում են ներդնել պարտադիր ժամկետային և պայմանագրային ծառայության՝ միմյանց փոխլրացնող համակարգեր

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է պարտադիր ժամկետային ծառայության և պայմանագրային ծառայության՝ միմյանց փոխլրացնող համակարգեր ներդնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ պետք է ունենալ բոլոր միջազգային չափանիշներին համապատասխան և մեծաքանակ բանակ:

«Բազմաթիվ մարտահրավերներ կան, որոնք շարունակական են, և մենք բոլոր մարտահրավերները հաղթահարելով պետք է պահենք մեր Զինված ուժերը: Մենք չունենք այլ տարբերակ: Պայմանագրային ամբողջական ծառայության անցնելու համար այսօր ոչ մի պայման առկա չէ և պետք է լուծել այդ խնդիրները»,- շեշտեց ՀՀ պաշտպանության նախարարը:

Անդրադառնալով որդուն՝ ով նույնպես ծառայում է, նշեց, որ իր միջոցով բարձրացված խնդիրներին նայում է ծնողի աչքերով, հետո միայն փորձում դրանց լուծում տալ:

«Որոշակի տեղեկություն ստանալիս աշխատում եմ անմիջապես արձագանքել: Դրանք այն հարցերն են, որոնք ընդունում եմ որպես ծնող, այլ ոչ նախարար: Երեկ էլ տղայիս ծնունդն էր, զանգեցի ու ասացի. «Շնորհավորում եմ պարոն կրտսեր սերժանտ», ինքն էլ պատասխանեց. «Շնորհակալ եմ պարոն նախարար»: Այսպիսի հարաբերություններ են տղայիս և իմ միջև»,- եզրափակեց Տոնոյանը:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 29.01.2019

Ամենաշատ ընթերցվածները