ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Վթար Սարավան-«Զանգեր» ճանապարհին. բեռնատարը արգելափակվել է
17:00 29.01.2019

Վթար Սարավան-«Զանգեր» ճանապարհին. բեռնատարը արգելափակվել է

Հայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 28-ին, ժամը 19:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, բեռնատար է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 167-րդ կմ-ին «JAC» մակնիշի բեռնատարը (վարորդը` Մ. Ե., 1 ուղեւոր) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, ընկել ճամփեզրի ջրահեռացման առվակը եւ արգելափակվել:

Փրկարարները բեռնատարի վարորդին եւ ուղեւորին տեղափոխել են Վայք քաղաք, վերադարձի ճանապարհին նկատել արգելափակված «BMW» մակնիշի ավտոմեքենա եւ դուրս բերել արգելափակումից:

Աղբյուրը՝ NEWS.am

17:00 29.01.2019

Ամենաշատ ընթերցվածները