ԱՎԵԼԻՆ

Եղանակ

Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ
13:00 02.02.2019

Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ

Առաջիկա շաբաթ Հայաստանի մարզերի մեծ մասում տեղումներ են սպասվում, լեռներում եւ նախալեռներում ձյան տեսքով, հովիտներում՝ անձրեւի: Կիրակի գիշերը տեղումները կշարունակվեն միայն Սյունիքի մարզում եւ Լեռնային Ղարաբաղում: Փետրվարի 3-ին ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարեւմտյան, 3-8 մ/վրկ: Փետրվարի 2-ին ցերեկը եւ փետրվարի 3-ի լույս գիշերը օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: «Հայպետհիդրոմետից» հայտնում են, որ Երեւանում շաբաթ ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան եւ թաց ձյան տեսքով: Օդերեւութաբանները կիրակի կանխատեսում են առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -1+1, վաղը ցերեկը՝ +3+5:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ 0-5,

Կոտայքի լեռներում գիշերը` -2-7, ցերեկը՝ 0-5,

Կոտայքի նախալեռներում գիշերը` 0-2, ցերեկը՝ +1+3,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -2-7, ցերեկը՝ 0-5,

Լոռիում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +2+5,   

Տավուշում գիշերը՝ 0+3, ցերեկը` +5+10,  

Արագածոտնի լեռներում գիշերը` -2-7, ցերեկը՝ 0-5,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` 0-2, ցերեկը՝ +2+4,

Արարատում գիշերը` 0+2, ցերեկը՝ +2+4,  

Արմավիրում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +2+4,

Վայոց ձորի լեռներում գիշերը` -2-7, ցերեկը՝ 0-5,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0+2, ցերեկը՝ +2+4,

Սյունիքի հովիտներում` գիշերը` 0+5, ցերեկը՝ +6+9,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +3+6,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` 0+4, ցերեկը՝ +5+8:

Աղբյուրը՝ NEWS.am

13:00 02.02.2019

Ամենաշատ ընթերցվածները