ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գարնանային փետրվար. սպասվում է ջերմաստիճանի բարձրացում
16:00 06.02.2019

Գարնանային փետրվար. սպասվում է ջերմաստիճանի բարձրացում

Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Եվ այսպես, փետրվարի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-9-ը շրջանների զգալի մասում, 10-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով:Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը՝ 3-4 աստիճանով:

 

Մայրաքաղաք Երևանում փետրվարի 6-7-ը և 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 8-ին, 9-ին սպասվում է թույլ անձրև: Փետրվարի 6–ին ցերեկային ժամերին սպասվում է +9...+11, գիշերը` 0...-2, փետրվարի 7–ին ցերեկը կանխատեսվում է +11...+13, գիշերը` +4...+6, փետրվարի 8–ին ջերմաստիճանը կբարձրանա, սպասվում է +12...+14։

Աղբյուր՝ newsarmenia.am

16:00 06.02.2019

Ամենաշատ ընթերցվածները