ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում ավտոմեքենան ընկել է գետը. վարորդի վիճակը ծանր է
15:00 06.02.2019

Կապանում ավտոմեքենան ընկել է գետը. վարորդի վիճակը ծանր է

Փետրվարի 5-ին, ժամը 22:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Ոստան» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կամրջից ընկել է Վաչագան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota ist» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ի. Գ., ծնված 1986 թ.) կամրջից (մոտ 5 մ բարձրություն) ընկել է Վաչագան գետը:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
15:00 06.02.2019

Ամենաշատ ընթերցվածները