ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ռուս սահմանապահները Սյունիքում ձերբակալել են թմրամիջոցներ տեղափոխող անձի
17:00 08.02.2019

Ռուս սահմանապահները Սյունիքում ձերբակալել են թմրամիջոցներ տեղափոխող անձի

2019 թ․ փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը Սյունիքի մարզի «Կարճևան» հսկիչ անցակետում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության աշխատակիցները ՀՀ սահմանն անցնող բեռնատար մեքենայի զննման արդյունքում հայտնաբերել են ընդհանուր քաշով ավելի քան 57 գրամ թմրանյութ (հավանաբար` ափիոն)։ Այս մասին հայտնում է սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

Ավտոմեքենայի վարորդը (Իրանի քաղաքացի) օրենքով սահմանված կարգով փոխանցվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին։

Այժմ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ կատարված հանցագործության բոլոր հանգամանքները պարզելու համար։

Աղբյուր՝ armeniasputnik.am

17:00 08.02.2019

Ամենաշատ ընթերցվածները