Հասարակական
Մեկնարկեց «Գանձասար-Կապանի» վերջին հավաքը
Շարունակելով նախապատրաստվել նոր մրցաշրջանին՝ «Գանձասար-Կապանի» անձնակազմը փետրվարի 13-ի գիշերը Երևան-Ստամբուլ-Անթալիա չվերթով մեկնեց Թուրքիա: Հանգրվանելով Անթալիայի Բելեկ քաղաքում՝ թիմը հենց նույն օրն էլ առաջին մարզումն անցկացրեց, տեղեկանում ենք «արջերի» մամուլի ծառայությունից:
Աշոտ Բարսեղյանը ուսումնամարզական հավաքի հրավիրել է 20 ֆուտբոլիստի։
Թուրքիայում Հայաստանի գործող գավաթակիրը ստուգողական 4 հանդիպում կանցկացնի։ Ստորև ներկայացնում ենք մրցակիցներին։
Հավելենք, որ հայրենիք «Գանձասար-Կապանը» կվերադառնա փետվարի 27-ին։
17․02 «Դեսնա» Ուկրաինա
20․02 «Գորոդեա» Բելառուս
23․02 «Իրտիշ» Օմսկ, Ռուսաստան
26․02 «Ժետիսու» Ղազախստան
Այս հավաքին չի մասնակցի Մարտին Գրիգորյանը, ով Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի կազմում գտնվելու է Կիպրոսում։
Աղբյուր՝ ArmFootball.com