ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102–րդ ռազմաբազան վարժանքներ է անում
19:00 16.02.2019

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102–րդ ռազմաբազան վարժանքներ է անում

Հայաստանում Ռուսաստանի ԶՈւ 102–րդ ռազմաբազայում սկսվել են տանկիստների ու հետախույզների պարապմունքներ։ Վարժանքներին մասնակցում է ավելի քան 500 զինծառայող։

ՌԴ ՊՆ կայքի հաղորդմամբ՝ «Փամբակ» զորավարժարանում սկսվել է բարձր լեռնային գոտում հետախույզների պարապմունքներ։ Պարապմունքները սկսվել են 100 կմ լեռնային պայմաններում երթով։ Վարժանքների ընթացքում զինծառայողները կկատարեն գիշերային և ցերեկային կրակային պատրաստության դասեր, կմշակեն պայմանական հակառակորդի դիվերսիոն–հետախուզական խմբերի հայտնաբերման ու ոչնչացման եղանակներ։ Պարապմունքներն ընթանում են ԱԹՍ–ների ուղեկցությամբ և տևելու են 1 ամիս։

«Ալագյազ» զորավարժարանում էլ մեկնարկել է տանկիստների պատրաստության պարապմունքները։ Պարապմունքների ընթացքում հարավային ռազմական շրջանի զինծառայողները Տ–72Բ տանկով կատարել են տակտիկական, կրակային վարժություններ, հայտնաբերել ու խոցել են պայմանական հակառակորդի տանկերը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՊՆ–ն ավելի վաղ հայտարարել էր, որ 2019 թվականի ընթացքում 102-րդ ռազաբազայի ստորաբաժանումների մարտական պատրաստության պարապմունքների ինտենսիվությունը կբարձրանա 10 տոկոսով։ Ավելի քան 3500 զինծառայող կանցկացնի 600 մարտավարական պարապմունք։

ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան Հայաստանում Է 1995–ից: 2012–ի օգոստոսին Երևանում ստորագրվել է հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից): 

Աղբյուր՝ razm.info

19:00 16.02.2019

Ամենաշատ ընթերցվածները