ԱՎԵԼԻՆ

Առողջապահություն

Պետպատվերով հատկացումների մասին տեղեկատվությունը հասանելի է առցանց
18:00 22.02.2019

Պետպատվերով հատկացումների մասին տեղեկատվությունը հասանելի է առցանց

Հայաստանի «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» (Արմեդ) ընկերության  կայքում (https://www.armed.am/govlimits/) առցանց ռեժիմով հասանելի է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում (պետական պատվեր)  իրականացնող բժշկական կազմակերպությունների  2019 թվականի հատկացումների մասին տեղեկությունը՝  ըստ ամսական համամասնությունների ու  հասանելիության կարգավիճակի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունից, կայքում բժշկական ծառայությունների համապատասխան խումբն ընտրելուց հետո  էջում  հայտնվում է  այն  բուժհաստատությունների ցանկը, որոնք պետպատվերի շրջանակում տվյալ խմբով նախատեսված ծառայություններ են մատուցում։  Առցանց հնարավոր է տեսնել կոնկրետ բուժհաստատությունում ծառայությունների  տվյալ խմբի մասով փաստացի կատարված աշխատանքների (ծախսված միջոցների), հասանելի միջոցների և հերթագրումների  մասին տեղեկությունը։

«Այս գործիքն առաջին հերթին նախատեսված է պետպատվերի ծառայություններից օգտվելու իրավասություն ունեցող անձանց համար։ Բուժհաստատություններն էլեկտրոնայինառողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով մուտքագրում են պետպատվերիշրջանակում կատարված աշխատանքներըև համակարգն ավտոմատ կերպով ցույց է տալիսթե  կոնկրետ ծառայության համար պետության կողմից հատկացված միջոցներից որքանն էարդեն ծախսվելորքանն է մնացել։ Սա հնարավորություն է տալիս պետպատվերից օգտվողքաղաքացիներին  միանգամից դիմել հենց  այն հաստատությանըորտեղ տվյալ պահինչօգտագործված հատկացումներ կան։ Սա թափանցիկությանն ուղղված լավ գործիք է, որը ներդրվել է դեռ 2018թ․ հունիսին՝  ելնելով առողջապահության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության պահանջներից։ Հիմա արդեն հասանելի են 2019 թսահմանաչափերը»,-պարզաբանել  է «Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերության տնօրեն Ավետ Մանուկյանը։

Ներկայումս  պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը բոլոր բժշկական հաստատություններում իրականացվում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգի միջոցով, ինչը հնարավորություն է ընձեռում ընթացիկ տեղեկատվությունը հասանելի դարձնել կայքում։

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 22.02.2019

Ամենաշատ ընթերցվածները