ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել
14:00 05.03.2019

Բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

Մարտի 5-ին, ժամը 05:05-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սարավան-Զանգեր ավտոճանապարհին բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 166-րդ կմ-ին «Hօwo» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին (Ս. Մ., ծնված 1958 թ.) և մոտեցրել «1-03» ծառայության աշխատակիցներին: Քաղաքացուն տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի առաջացել:

ՀՀ ԱԻՆ

14:00 05.03.2019

Ամենաշատ ընթերցվածները