ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
13:00 13.03.2019

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2019 թվականի մարտի 4-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:
Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542666 հեռախոսահամարով կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին.
«Սյունիք», «Հունան», «Հունան 1», «Ձորք», «Ձորք 1», «Բաղաբերդ», «Վահանավանք», «Անդոկ», «Աջափնյակ», «Կայարան», «Զորավար Դավիթ Բեկ», «Սպանդարյան», «Լեռնագործներ», «Երկաթուղայիններ» համատիրություններում մարտի 4-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։
«Կենտրոն» և «Գետափ» համատիրություններում մարտի 4-5-ն և 7-10-ն ընկած ժամանակահավածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, մարտի 6-ին, ժամը 10։00-15։00 ջրամատակարարում չի իրականացվել։
«Գ․ Նժդեհ-1» համատիրությունում մարտի 4-5-ն և 7-10-ն ընկած ժամանակահատվածում՝ շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, մարտի 6-ին, ժամը 09։30-11։00 ջուր չի եղել, որի մասին բնակիչները նախապես տեղեկացվել էին։
«Սարահարթ» համատիրությունում մարտի 4-7-ն և 9-10-ն ընկած ժամակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, մարտի 8-ին, ժամը 07։00-09։00 ջուր չի եղել, մինչդեռ բնակիչներին տեղյակ էին պահել, որ ջրանջատում լինելու է մարտի 7-ին։ 
«Բաղաբերդ 1» համատիրությունում մարտի 4-6-ն և 8-10-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, մարտի 7-ին 2 ժամ ջրամատակարարում չի իրականացվել։ 
Բարաբաթում, Լենհանքեր /բացի տնակներից/, Աշոտավան, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Սպանդարյան 4-րդ, Լեռնագործների 1-4-րդ նրբանցքներում, Գր. Արզումանյան փողոցում, Շղարշիկ և Համլետավան, Արփիկ թաղամասերում մարտի 4-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ։ 
Մ․Ստեփանյան և Ազատամարտիկներ փողոցներում մարտի 4-10-ն ընկած ժամանակահատվածում առավոտյան ժամը 8։00-11։00-ն ջրամատակարարում չի իրականացվել։
Բեխ թաղամասում մարտի 4-8-ն և 10-ն ընկած ժամանակահատվածում շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, մարտի 9-ին ջրամատակարարում չի իրականացվել։ 
Վաչագան թաղամասում և Երկաթուղայինների 5-րդ նրբանցքում՝ շուրջօրյա, որակը նորմալ, ճնշումը՝ թույլ:
Կավարտ թաղամասում մարտի 4-ից մարտի 10-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարումն իրականացվել է 10 ժամ տևողությամբ։

Աղբյուր՝ Կապանի համայնքապետարան

13:00 13.03.2019

Ամենաշատ ընթերցվածները