ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գևորգ Կասպարովը կարող է վերադառնալ Հայաստանի հավաքական
19:00 15.03.2019

Գևորգ Կասպարովը կարող է վերադառնալ Հայաստանի հավաքական

«Գանձասար-Կապանի»դարպասապահ Գևորգ Կասպարովը կարող է վերսկսել ելույթները Հայաստանի հավաքականում:

ArmFootball.com-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը լրջորեն դիտարկում է 38-ամյա ֆուտբոլիստին ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլի` Բոսնիա և Հերցեգովինայի (մարտի 23) ու Ֆինլանդիայի (մարտի 26) ընտրանիների դեմ խաղերին հրավիրելու հնարավորությունը: Այդ հարցով ՀՖՖ-ն արդեն որոշակի քայլերի է դիմել:

Հայաստանի առաջնության վերսկումից հետո Կասպարովը մասնակցել է կապանցիների երկու խաղերից մեկին: Մյուս մրցավեճում դարպասը պաշտպանել է Գրիգոր Մելիքսեթյանը: Ամենայն հավանականությամբ, նա նույնպես Գյուլբուդաղյանցի կողմից կհրավիրվի ազգային հավաքական:

Հիշեցնենք, որ 2016 թվականին ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ` Կասպարովը, Ռոբերտ Արզումանյանի ու Յուրա Մովսիսյանի հետ մեկտեղ, հեռացվել էր Հայաստանի հավաքականից:

Աղբյուր՝ ArmFootball.com

19:00 15.03.2019

Ամենաշատ ընթերցվածները