ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արցախի ՊԲ. Հակառակորդը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 9 արկ
18:00 16.03.2019

Արցախի ՊԲ. Հակառակորդը 60 մմ-ոց ականանետերից արձակել է 9 արկ

Մարտի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 3000 կրակոց, բացի վերոնշյալ խախտումներից մարտի 13-ին ժամը 10.35-ից 11.15-ի սահմաններում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան (Ակնա)  ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև 60 մմ-ոց ականանետեր` արձակելով 9 արկ:

Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Աղբյուր` Panorama.am

18:00 16.03.2019

Ամենաշատ ընթերցվածները