ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահի հետ
15:00 27.03.2019

Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 28-29-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա նաև Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի և նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:

Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը տեղի համայնքի ներկայացուցիչների հետ:

Աղբյուր՝ Արմենպրես

15:00 27.03.2019

Ամենաշատ ընթերցվածները