ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի 4 մարզերում կան ականային վտանգ պարունակող տարածքներ
14:00 04.04.2019

Հայաստանի 4 մարզերում կան ականային վտանգ պարունակող տարածքներ

2005թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 4-ը հայտարարվել է Ականների
վտանգի իրազեկման և հակաականային գործունեությանն աջակցելու միջազգային օր:

Ամբողջ աշխարհում՝ այդ թվում նաև Հայաստանում, ականային պայթյունի հետևանքով զոհվում է տարեկան մոտ 10.000 մարդ, 20.000 մարդ ստանում է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:  Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ից մանրամասնում են, որ տուժածների մոտ 30% երեխաներ են:

Հայաստանի 4 մարզերում (Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք, Վայոց Ձոր) կան ականային վտանգ պարունակող տարածքներ, որոնց անմիջական հարևանությամբ բնակվում է շուրջ 35,000 մարդ: Նրանց կյանքն ու առողջությունը վտանգված են: Հայաստանում ականային պատահարներից 700-ից ավելի մարդ է տուժել:

Ականային վտանգը խոչընդոտում է երկրի սոցիալտնտեսական զարգացմանը, խաթարում է մարդկանց կյանքի բնականոն ընթացքը, նաև նպաստում արտագաղթին։

2011թ.-ին ՀՀ կառավարությունը, ստանձնելով երկրի ականապատ տարածքների ականազերծման
պատասխանատվությունը, հիմնադրեց «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի ռազմավարությունն ըստ առաջնահերթությունների է: Առաջին հերթին ականազերծվում են այն տարածքները, որոնք մեկ կմ-ից պակաս հեռավորության վրա են գտնվում բնակավայրերից:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազորված պետական
մարմինը ՀՀ Պաշտպանության նախարարությունն է:

Անցած տարվա դեկտեմբերի 3-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ականային վտանգ պարունակող 123 տարածք կա, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 17.778.787 քմ:

Մաքրված տարածքները 10-ն են՝ 209.689 քմ։

Աղբյուրը՝ Panorama.am

14:00 04.04.2019

Ամենաշատ ընթերցվածները