ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բռնցքամարտ. Անապայի մրցաշարում Հայաստանի 4 ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է
20:00 04.04.2019

Բռնցքամարտ. Անապայի մրցաշարում Հայաստանի 4 ներկայացուցիչ քառորդ եզրափակչում է

Անապայում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի անվան երիտասարդների հուշամրցաշարում Հայաստանի 4 ներկայացուցիչներ դուրս են եկել քառորդ եզրափակիչ: Տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Այսօր ռինգ դուրս կգան և կիսաեզրափակչի համար կպայքարեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

Հայ բռնցքամարտիկները Անապայում հանդես են գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:

Աղբյուրը՝ Panorama.am

20:00 04.04.2019

Ամենաշատ ընթերցվածները