ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վրարեթի ենթարկված 40-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
12:30 09.04.2019

Վրարեթի ենթարկված 40-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շաքի-Սիսիան ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 40-ամյա Արտուր Մկրտումյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ապրիլի 7-ին, ժամը 01.30-ին, մահացել է:

Ապրիլի 7-ին, ժամը 9.00-ի սահմաններում, 32-ամյա վարորդը մեղայականով ներկայացել է նախաքննական մարմին եւ տվել խոստովանական ցուցմունք, որ ապրիլի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իր վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով հիշյալ ճանապարհին ինքն է վրաերթի ենթարկել Ա.Մկրտումյանին եւ հեռացել դեպքի վայրից:

Կատարվում է քննություն։

Աղբյուր՝ news.am

12:30 09.04.2019

Ամենաշատ ընթերցվածները