ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Վճռաբեկ դատարանը Հասմիկ Սարգսյանի պատժաչափն իջեցրեց, բայց չարդարացրեց. Հասմիկը հուզված էր, լաց էր լինում
16:00 11.04.2019

Վճռաբեկ դատարանը Հասմիկ Սարգսյանի պատժաչափն իջեցրեց, բայց չարդարացրեց. Հասմիկը հուզված էր, լաց էր լինում

ՀՀ վճռաբեկ դատարանը պայմանականորեն չի կիրառի 10 հազար դրամ գողության համար Սյունիքի մարզում 6 տարվա ազատազրկման դատապարտված 4 երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի պատժի կրումը: Քիչ առաջ դատարանը լսելով նրա պաշտպանի՝ Հանրային գրասենյակի փաստաբան Լուսինե Ասլանյանի վճռաբեկ բողոքը, այնուամենայնիվ չարդարացրեց, բայց մասնակի բավարարեց բողոքը:

Դատարանին հետաքրքրում էր, թե արդյոք գումարի  չափը վիճարկվել է նախաքննության ժամանակ եւ առաջին ատյանի դատարանում: Պարզվեց՝ ոչ: Բողոքի քննության ողջ ընթացքում Հասմիկը հուզված էր, լաց էր լինում եւ երբ լսեց, որ 3,5 տարվա ազատազրկման են դատապարտում, որը պայմանական չի կիրառվի, նրա ինքնազգացողությունը վատացավ եւ նրան նիստերի դահլիճից դուրս բերեց վերջերս զինվորական ծառայությունն ավարտած նրա որդին: 

Աղբյուր՝ aravot.am

16:00 11.04.2019

Ամենաշատ ընթերցվածները