ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Քայլուղի՝ էկո տուրիզմի զարգացման նպատակով
19:00 12.04.2019

Քայլուղի՝ էկո տուրիզմի զարգացման նպատակով

Գորիս համայնքի զբոսաշրջային գրավչության, պատմական վայրերի բացահայտման ու #էկո տուրիզմի զարգացման նպատակով՝ նշագրվում է քայլուղի: Զբոսաշրջային արահետների նշագրման վերաբերյալ միջազգային փորձով է կիսվում գծանշման փորձագետ Իվո Դոկուպիլը։ Քայլուղին Խնձորեսկից ձգվելու է մինչև Խուստուփ լեռ: Միջազգային փորձագետների մասնակցությամբ կատարվում են 250 կմ երկարությամբ #քայլուղու քարտեզագրման և նշագրման աշխատանքներ:

«ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. Արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում» ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի (European Union in Armenia) կողմից և իրականացվում տեղական գործընկերների ՝ «Գորիսի զարգացման կենտրոն» ՀԿի (Goris Tourist Information Center) և «ԱՐԿ բնապահպանական» ՀԿի (ARK Armenia) հետ գործընկերության շրջանակում։

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

19:00 12.04.2019

Ամենաշատ ընթերցվածները