ԱՎԵԼԻՆ

Աշխարհ

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական մասը հաջողվեց փրկել, ինչը թույլ կտա վերանորոգել այն․ հրդեհի դեմ պայքարեց շուրջ 500 հրշեջ
12:30 16.04.2019

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական մասը հաջողվեց փրկել, ինչը թույլ կտա վերանորոգել այն․ հրդեհի դեմ պայքարեց շուրջ 500 հրշեջ

Փարիզի Աստվածամոր տաճարի հիմնական մասը հաջողվեց փրկել, ինչը թույլ կտա վերանորոգել այն: 
Ֆրանսիայի նախագահը խոստացավ, որ կվերակառուցի տաճարը, և այդ նպատակով կհայտարարվի համազգային դրամահավաք...

Հրդեհի դեմ պայքարեց շուրջ 500 հրշեջ, որոնց անդադար շնորհակալություն են գրում սոցցանցերի ֆրանսիացի օգտատերերը:
Իսկ գիշերը մարդիկ հավաքվել էին հրդեհի վայրում, աղոթում էին ու երգում պետության հիմնն ու Ավե Մարիան...

Փարիզի քաղաքապետի խոսքերով՝ փրկվել նաև տաճարի խորանն ու խորանի խաչը: Միլիոնավոր մարդիկ շունչները պահած հետևում էին դեպքերի զարգացմանը:

Աղբյուրը՝ BlogNews

Ֆրանսիայի մշակութային ժառանգության պահպանման պետական հիմնադրամը Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման հանգանակություն է սկսել, կազմակերպության կայքում է հայտնվել «Փրկենք Նոթր Դամը» համապատասխան բաժինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օգտատերերին առաջարկվում է վճարում կատարել 50-ից մինչեւ 500 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար:

Այլընտրանքն է ամսական ավելի քիչ գումարի վճարումը՝ 10-ից մինչեւ 100 եվրո կամ սեփական ընտրությամբ ցանկացած այլ գումար:

«Բոլոր նվիրատվություններն ամբողջությամբ կուղղվեն Փարիզի աստվածամոր տաճարին»,- նշված է կայքում հրապարակված մեկնաբանության մեջ:

Փարիզի Աստվածամոր տաճարում խոշոր հրդեհը բռնկվել է երկուշաբթի երեկոյան: Փլուզվել է տաճարի աշտարակը, կրակով է բռնկված կրող կառույցը: Մոտ 400 հրշեջներ են ներգրավված կրակի մարմանը: Ֆրանսիական լրատվամիջոցների տեղեկություններով՝  հրդեհի բռնկումը կարող է կապված լինել վերականգնման աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր անտառներով:

Աղբյուրը՝ NEWS.am

12:30 16.04.2019

Ամենաշատ ընթերցվածները